6 մայիսի 2013 - 12:06 AMT
Էրդողանը Բաշար Ասադին անվանել է «սպանդապետ»

Լրագրողների հետ երեկվա զրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել է «ամենախիստ պատժին արժանի սպանդապետ»: Այդ մասին գրում է «Հյուրիեթը»:

«Ի տարբերություն այլ երկրների առաջնորդների, մենք մտադիր չենք լռել, ղեկավարվելով կեղծ հասկացվող «ազգային շահերով կամ հավասարակշռության» նկատառումներով»,-ասել է Էրդողանը: