6 մայիսի 2013 - 14:36 AMT
Չինաստանը մտադիր է նպաստել Մերձավոր Արևելքի հիմնախնդրի հանգուցալուծմանը

Երկրի ղեկավարության հրավերով Չինաստանում են գտնվում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ու ՊԻ նախագահ Մահմուդ Աբասը:

Ըստ չինացի վերլուծաբանների, նման իրավիճակը շատ հազվագյուտ է միջազգային դիվանագիտության պատմության մեջ: Չինաստանը ամուր երկկողմ հարաբերություններ ունի ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի հետ:

Չինաստան այցելության գլխավոր թեմաներն են պաղեստինա-չինական ու իսրայելա-չինական հարաբերությունները: Սակայն չինական կողմը մտադիր է նաև խթանել Պաղեստինին ու Իսրայելին վերսկսել խաղաղ բանակցությունները, հայտնում է Xinhua-ն: