6 մայիսի 2013 - 16:07 AMT
650.000 դրամով հայ աշակերտներն ու ուսանողները կարող են մասնակցել Քեմբրիջի և Օքսֆորդի ամառային ճամբարներին

12-25 տարեկան հայ աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել Քեմբրիջ և Օքսֆորդ հեղինակավոր համալսարանների ամառային ճամբարներին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Քեմբրիջի ու Լոնդոնի Select English և St. Andrew's կրթական հաստատությունների մարքետինգի բաժնի մենեջեր Ջոնաթան Ֆրանկը:

Իսկ մասնակցությունն այս ճամբարներին արժե 650.000 դրամ: Ջոնաթան Ֆրանկի խոսքով` գինը նման հեղինակավոր ուսումնական հաստատությունների ճամբարի համար միջին է: «Եթե մեզ դիմում են խմբակային, օրինակ` մեկ ամբողջ դասարան, ապա այդ դեպքում ուսուցչի համար գործում է շուրջ 80 տոկոս զեղչ, իսկ աշակերտների համար 10 տոկոս զեղչ»,- ասաց նա: Արժեքը ներառում է ուսուցում, հանգիստ և ճամփորդություն: Սա հնարավորություն է բոլոր ցանկացողների համար շփվել աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ, տեսնել Անգլիան:

Ճամբարի միջին տևողությունը 2 շաբաթ է: 1-ին ճամբարը կմեկնարկի հունիսի վերջին: «Ճամբարների մեկնելը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ազատ լինել, ձեռք բերել նոր ընկերներ, ինչպես նաև բարելավել անգլերենի իմացությունը», - ասաց Ջոնաթան Ֆրանկը: