13 դեկտեմբերի 2005 - 15:57 AMT
«Human Rights Watch». Օրհան Փամուկի դատավարությունը ցույց է տալու Թուրքիայում խոսքի ազատության մակարդակը
«Human Rights Watch» կազմակերպության Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի տնօրեն Հոլի Քարտները հայտարարել է, որ թուրք գրող Օրհան Փամուկի դատավարությունը ցույց է տալու աշխարհին, թե ինչպիսին է թուրքական դատական համակարգը. «Դատավարությունը ցույց կտա, թե ինչքանով է թուրքական օրենքը պաշտպանում խոսքի ազատությունը»,-հայտարարել է նա: Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը, «Human Rights Watch»-ը դիտորդներ կուղարկի Թուրքիա` դեկտեմբերի 16-ին մասնակցելու Օրհան Փամուկի դատավարությանը: