6 մայիսի 2013 - 17:05 AMT
Մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուլիո Անդրեոտին

Իտալացի քաղաքական գործիչ Ջուլիո Անդրեոտին, որը բազմիցս է գլխավորել երկրի կառավարությունը և տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրել, հեռացավ կյանքից 95 տարեկան հասակում:

Վերջին անգամ նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 1992 թվականին: Տասը տարի անց Անդրեոտին դատապարտվեց 24 տարվա ազատազրկման լրագրող Մինո Պեկորելիի սպանության մեղադրանքով, սակայն 2003թ. նա արդարցվեց: Բացի այդ, կյանքի օրոք Անդրեոտիին բազմիցս են մեղադրել մաֆիայի հետ կապերի մեջ:

Ջուլիո Անդրեոտիի կյանքը հիմք է ծառայել «Զարմանահրաշը» ֆիլմի սցենարի համար, որն արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին: