6 մայիսի 2013 - 17:06 AMT
Շախմատը կարող է ընդգրկվել 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրում

Շախմատը կարող է ընդգրկվել 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտարարել է շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Խաղերը կանցնեն հունիսի 2015թ. 12-28-ը Բքավում, հայտնում է trend.az-ը:

«Հարցը մնում է օրակարգում: Մենք հուսով ենք, որ շախմատը կընդգրկվի 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրում: Հայտնի շախմատիստնեից շատերը հաճույքով կմասնակցեն խաղերին»,-ասել է Իլյումժինովը: