6 մայիսի 2013 - 18:07 AMT
Anadoly group-ը ՀԷԿ կկառուցի Փարվանա գետի վրա

Թուրքական ընկերությունը մտադիր է հիդրոէլեկտրակայան կառուցել Ջավախքում: Այդ մասին գրում է Milliyet-ը Bloomberg-ի վրա հղումով:

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բանակցել են Դավոսում թուրքական Anadoly group ընկերության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում արձանագրություն է ստորագրվել Փարվանա գետի վրա ՀԷԿ-ի կառուցման մասին: ՀԷԿ-ի հզորությունը լինելու է 400-500 մեգավատ: 125 մլն դոլար արժողությամբ ՀԷԿ-ի կառուցումը կավարտվի 2015թ.: