6 մայիսի 2013 - 19:34 AMT
Կրկնակի քվերակության հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում hամայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ սա թվով 5-րդ քրեական գործն է նույն հատկանիշներով: