6 մայիսի 2013 - 19:57 AMT
8 հազար նկար արցախյան գոյամարտից. Ֆրանսահայ նկարիչը դրանց մի մասը ներկայացրեց Արցախում

«Ուզում եմ, որ այլևս ոչ մի լուսանկարիչ Արցախում այսպիսի կադրեր չնկարի, ինչ ես»: Սա արցախյան գոյամարտի 8000 -ից ավելի նկարների հեղինակ Մաքս Արշակ Սիվասլյանի խոսքերն են: Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում «ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին» նվիրված իր լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ նա զրուցել է Karabakh-open- info-ի թղթակցի հետ:

Ցուցահանդեսին ներկայացված են ֆրանսահայ լուսանկարչի 50-ից ավել նկարներ: Մաքս Արշակ Սիվասլյանը 1992- ապրիլին եկել է Արցախ լուսաբանելու արցախյան գոյամարտի ընթացքը: Նրա նկարները, որոնք նկարվել են պատերազմի առաջին շրջանում հրապարակվել են «Nouvelle d’Armenie» ամսագրում: 2001թ. նկարները տեղ են գտել «Սև այգի, պատմություն պատերազմի մասին» հրատարակչության մեջ:

«Այս նկարները հնարավորություն ունեն տեսնելու միայն արցախցիները, իսկ 8000–ից ավելի նկարներ սպասում են արխիվացման։ Ֆրանսիայում չստացվեց, Երևանում էլ չստացվեց, չգիտեմ այստեղ կստացվի՞, թե՝ ոչ»- ասել է նկարիչը: