7 մայիսի 2013 - 12:39 AMT
Երեք հայ շախմատիստներ ԵԱ երկու տուրում երկուական հաղթանակ են տարել

Լեհական Լեգնիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Երկրորդ անընդմեջ հաղթանակն են տարել Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Նրանք 2 միավորով 30 այլ շախմատիստների հետ կիսում են 1-33-րդ տեղերը:

ԵԱ 24 լավագույն շախմատիստները կմասնակցեն Աշխարհի գավաթին, որտեղ արդեն իրական պայքար է գնում հավակնորդների մրցաշարին մասնակցելու համար: