14 դեկտեմբերի 2005 - 13:17 AMT
ԼՂՀ նախագահն այսօր Երեւանում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն աշխատանքային այցով կժամանի Երեւան: Այսօր Երեւանում կկայանա Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք այսօր հերթական տարածաշրջանային այցով ժամանում են Երեւան, հաղորդում է «Մեդիամաքսը»: