7 մայիսի 2013 - 15:08 AMT
Աբու Մազենն ու Բինյամին Նեթանյահուն Չինաստանում չեն հանդիպի

Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբու Մազենը, որ պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում, ուր այցելել է նաև Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հորդորել է Իսրայելին ընդունել Պաղեստինի պետության ստեղծման գաղափարը 1967թ. սահմաններում ու ներկայացնել սահմանագծերի սեփական քարտեզը:

Չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Աբու Մազենն ասել է, որ եթե Նեթանյահուն ընդունի այդ առաջարկը, նա պատրաստ կլինի վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանի մոտ: Ինչ վերաբերում է Նեթանյահուի հետ հանդիպմանը Չինաստանում, Աբու Մազենը անհավանական է դա համարել: