7 մայիսի 2013 - 15:26 AMT
Իրանում կամավորների են անդամագրում Սիրիայում պատերազմելու համար

Իրանական ծագում ունեցող իսրայելցի մեկնաբան Մեիր Ջավեդանֆարը հայտնել է, որ Իրանում կամավորներ են անդամագրվում Սիրիայում պատերազմելու համար: Անդամագրումը անց է կացվում այաթոլա Համենեիին մոտ կանգնած մարդկանց կայքի միջոցով:

Կամավորներին խնդրում են զանգահարել իրանական հեռախոսահամարով կամ կարճ հաղորդագրություն ուղարկել: Կամավորների անդամագրումը սկսվեց Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդիստանի այն հայտարարությունից հետո, որ Սիրիան «հզոր բանակ ունի և ունակ է ինքն իրեն պաշտպանելու»: