Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր ծանրորդ Յուրի Վարդանյանը համաձայնվել է գլխավորել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը նշեց, որ Վարդանյանին առաջարկել են դառնալ նախարար, և վերջինս էլ համաձայնվել է:
2009 թվականին Վարդանյանը նշանակվել էր ՀՀ նախագահի խորհրդական:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում: