7 մայիսի 2013 - 17:01 AMT
Բաքվում պատրաստվում են ընդունել հերթական հռչակագիրը Ղարաբաղի վերաբերյալ

Առաջին հարակովկասյան համաժողովի Բաքվի հռչակագիրը հերթական կոչը կպարունակի ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման մասին, ասել է սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը:

Ըստ նրա, ամփոփոիչ հռչակագրում կարտացոլվեն ՄԱԿ բանաձևերը ղարաբաղյան կարգավորման մասին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացմանն ուղղված նոր կոչերը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: