7 մայիսի 2013 - 17:58 AMT
Եվրոպացի պաշտոնյաները գործադուլ են արել բյուջետային տնտեսման դեմ

Բրյուսելում ԵՄ ինստիտուտների ծառայողներն այսօր գործադուլ են արել բյուջետային տնտեսման, և որպես դրա հետևանք, աշխատավարձերի նվազման դեմ: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 3,5 հազար մարդ, որի արդյունքում չեղյալ է հայտարարվել մոտ 20 աշխատանքային նիստ ԵՄ Խորհրդի կենտրոնակայանում:

Եվրամիության երկրների պարտքային ճգնաժամը անդրադարձել է նաև ողջ Միության բյուջեի վրա: Դոնոր պետությունները կտրականապես դեմ են անդամավճարների ավելացմանը այն պայմաններում, երբ Բրյուսելը միջոցների տնտեսում է պահանջում, հայտնում է ԻՏԱՐ –ՏԱՍՍ-ը: