8 մայիսի 2013 - 12:51 AMT
Պակիստանում պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել

Պակիստանում պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել: Պայթյունը որոտացել է ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ: Զոհերի թվում են նաև երկու կանայք, հայտնում է «Սինհուա» գործակալությունը տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:

Մահապարտը ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանության բաժանմունքի պատնեշի մեջ: Ասվում է, որ վիրավորների թվում են նաև ոստիկանության աշխատակիցներ և երկու երեխա: Պայթյունի հետևանքով փլուզվել են նաև մի քանի հարևան շենքեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: