8 մայիսի 2013 - 12:45 AMT
Ստավանգերի մրցաշար. Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ

Մայիսի 8-ին Ստավանգերում տեղի կունենա դասական շախմատի առաջին տուրը: Մրցաշարին մասնակցում են 9 սուպերգրոսմայստերներ և Ջոն Լյուդվիգ Համմերը:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերը հանդես է գալու սև խաղաքարերով:

Կխաղարկվեն նաև հաջորդ պարտիաները՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վեսելին Թոպալով (Բուլղարիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Վան Հաո (Չինաստան), Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)-Ջոն Լյուդվիգ Համմեր (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար դոլար: