8 մայիսի 2013 - 13:20 AMT
Վալերի Կարպին. «Կրիլյա Սովետովի» հետ խաղում չենք կարող հույս դնել Յուրա Մովսիսյանի մասնակցության վրա

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ ուրբաթ օրը կայանալիք պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրիլյա Սովետովի» հետ խաղում իրենք չեն կարողանա հույս դնել Յուրա Մովսիսյանի մասնակցության վրա, հայտնում է sport-express.ru-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվողը դեռ չի ապաքինվել ոտքի վնասվածքից, որը ստացել է ԲԿՄԱ հետ խաղում:

Մինչ խաղաշրջանի ավարտը շարքից դուրս է եկել նաև Մաջիդ Ուորիսը: Հայտնի է դարձել, որ գանացի 21-ամյա հարձակվողը ծնկի հոդի վնասվածք է ստացել: