8 մայիսի 2013 - 14:55 AMT
Մայիսի 9-ի կապակցությամբ ՌՀՄ-ն մի շարք միջոցառումներ կանցկացնի Մոսկվայում

Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունն ու Հայերի համաշխարհային կոնգրեսը Արա Աբրահամյանի գլխավորությամբ ծաղկեպսակներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին Կրեմլի մոտ: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն վետերաններ, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ, ՀԱԵ սպսավորներ, ՌՀՄ ղեկավարությունը, զինծառայողներ, հանրության ներկայացուցիչներ:

Նաև այդ օրը ավանդական ճաշկերույթ կկազմակերպվի դրամական նվերների մատուցմամբ: Հայրենականի վետերաններին, որոնք չեն կարողանա մասնակցել հանդիսություններին, կայցելեն ու կշնորհավորեն ՌՀՄ երիտասարդության ներկայացուցիչները: ՌՀՄ-ն արդեն 13 տարի շարունակ նման միջոցառումներ է կազմակերպում:

«Չնայած նրան, որ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունից՝ Մեծ եղեռնից ընդամենը երկու տասնյակ տարի էր անցել, տարբեր երկիներից նացիզմի դեմ պայքարի ելան շուրջ 600 հազար հայեր, որոնցից 300 հազարը զոհվեց հերոսական մահով, 103-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման:

Մեզ հայերիս համար մայիսի 9-ը նշանավորվեց ևս մի շատ կարևոր իրադարձությամբ: Այդ օրը 1992թ. ազատգրվեց Շուշի քաղաքը: Այս օրը նշվում է նաև որպես ԼՂՀ ՊԲ կազմավորման օր»,-ասաց ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը: