8 մայիսի 2013 - 15:59 AMT
Կրասնոդարում կցուցադրվեն հայ ռեժիսորների ֆիլմեր

Կրասնոդարում «Կուբանկինո» կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայ ռեժիսորների ֆիլմեր: Փառատոնը կանցնի մայիսի 16-23-ը:

«Փառատոնի ֆիլմերի ծրագիրը արտացոլում է հայ ավանդական և ժամանակակից կինեմատոգրաֆիստների հիմնական միտումներն ու զարգացման ուղղվածությունը: Հանդիսատեսը կկարողանա տեսնել «Նահապետ», «Մոնթե՝ ժողովրդի սիրտը», «Մխիթար Սպարապետ», «Ուրախ ավտոբուս», «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմերը, պատմել են փառատոնի մամլո ծառայութունում:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 16-ին: Հանդիսատեսին նաև հանդիպում է սպասում հայտնի դուդուկահար Գևորգ Կարապետյանի, պարուհի Աննա Մոսինյանի հետ: Կներկայացվեն նաև Լուսինե Ջանյանի նկարները, հայտնում է Յուգա.ռու-ն: