8 մայիսի 2013 - 16:00 AMT
«Կանայք կենսական գիտությունների ոլորտում». Հաղթողը կստանա 100 հազար դոլար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Կանայք գիտության ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվող «Կանայք կենսական գիտությունների ոլորտում-2014» միջազգային մրցույթին: Միջազգային հանձնախմբի կողմից ընտրված հինգ լավագույն կին գիտնականների համար սահմանված են դրամական մրցանակներ` յուրաքանչյուրը 100.000 ԱՄՆ դոլար: Պարգևատրման արարողությունը կայանալու է 2014թ. մարտին Փարիզում:

Մրցույթի մասնակիցներին անհրաժեշտ է այցելել www.fwis.fr հասցեում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինտերնետային պլատֆորմը` առցանց գրանցվելու, ինչպես նաև իրենց հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու համար: Հանձնախումբը քննության կառնի միայն այն հայտերը, որոնք կներկայացվեն բացառապես նշված պլատֆորմի միջոցով մինչև մայիսի 17-ը:

Հայտերը առցանց ներկայացնելուց հետո անհրաժեշտ է անձնական տվյալները փոխանցել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին: