8 մայիսի 2013 - 16:37 AMT
Բաքվում այրել են ՀՀ դրոշը. Պահանջում են պատերազմ սկսել

Բաքվում այրել են ՀՀ դրոշը` որպես բողոքի նշան «հայերի կողմից Շուշիի օկուպացիայի դեմ», գրում է haqqin.az-ը:Ակցիան կազմակերպել է «Ղարաբաղի ազատագրման համար» կազմակերպությունը` նահատակների ծառուղում: Այրվող դրոշների վրա փակցված են եղել նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարները: Ակցիայի մասնակիցները կարճ միտինգ են կազմակերպել, որի ժամանակ վանկարկել են «Մահ օկուպանտ Հայաստանին», իսկ նրանց լիդեր Ակիֆ Նագին պահանջել է պատերազմ սկսել: