8 մայիսի 2013 - 16:38 AMT
Անձնագրային և վիզաների վարչությունը նոր պետ ունի

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Մալխասյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատման պատճառը եղել է մեկ այլ աշխատանքի անցնելը: Նրա փոխարեն ոստիկանապետի հրամանով այդ պաշտոնում է նշանակվել Նորայր Մուրադխանյանը: