8 մայիսի 2013 - 16:54 AMT
Իշխանության ապտակը ԲՀԿ-ին. Գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ շատ վաղուց ես ուզում հայտնվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանությունից երեկ` կառավարության նոր կազմը նշանակելուց, ուժեղագույն ապտակ ստացավ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նա նկատեց, որ կառավարության նոր կազմի ձևավորման ժամանակ սպորտի նախարարի պաշտոնից ոչ միայն հեռացրեց ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, այլև նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հետ, մեղմ ասած, շատ վատ հարաբերություններ ունեցող մեր լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:

«Իշխանությունները ԲՀԿ-ին ասացին` եղբայր, գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ դու շատ վաղուց ես ուզում հայտնվել»,- պարզաբանեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ որոշվել է Սպորտի և երիտասարդության նախարարությունը վստահել Յուրի Վարդանյանին, այսօր նախագահի հրամանով նա նախարար է նշանակվել: