8 մայիսի 2013 - 17:39 AMT
«Սպարտակ» բալետը կներկայացվի Մինսկում

Մայիսի 1-5-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվել է Հայաստանի մշակույթի օրեր, որի հանդիսավոր բացումը կայացել է Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում՝ Հայաստանի պարարվեստի «Բարե¬կա¬մու¬թյուն» անսամբլի մենահամերգով: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Բելառուսի մշակույթի նա¬խարարի առաջին տեղակալ Վլադիմիր Կա¬րաչևսկին:Հայաստանի մշակույթի օրերի բացմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետ¬լովը, Բելառուսում հավատարմագրված դիվանագետներ, պաշտո¬նա¬տար անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Բա¬րեկամություն» անսամբլի ելույթն արժանացել է ջերմ ընդունելության և բարձր գնահատականի:

Մայիսի 2-ին Կինոյի տանը «Եթե բոլորը» ֆիլմի ցուցադրությամբ կայացել է հայկական կինոյի օրերի բացումը, իսկ Հանրա¬պե¬տու¬թյան պալատի մշակույթի և արվեստի համալսարանի պատկերասրահում բացվել է երիտասարդ նկարչուհի Արևիկ Պետրոսյանի աշխա¬տանք¬ների ցուցահանդեսը: Մայիսի 3-ին Հայաստանի պարարվեստի «Բարեկամու¬թյուն» անսամբլը ևս մեկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոգիլյով քաղաքում:

Հայաստանի պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի և Բելառուսի մշակույթի նա¬խարարի առաջին տեղակալ Վլադիմիր Կա¬րաչևսկու հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Այս համատեքստում մինչև տա¬րեվերջ կստորագրվի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, աշխատանքներ կտարվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ Երևանում և Մինսկում «Սպարտակ» բալետի համատեղ ներկայացման, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող փառատոներին մասնակցության ապահովման ուղղություններով: Պայմանավորվածության համաձայն, «Սլավյանսկի բազար» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանը կներկայացնի կոմպոզիտորների միության նախագահ Ռո¬բերտ Ամիրխանյանը: