15 դեկտեմբերի 2005 - 15:26 AMT
Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում տեղադրվեց խաչքար
Այսօր Բուենոս Այրեսի «Արմենիա» հրապարակում տեղադրվեց Հայաստանից բերված խաչքար: Այն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը Արգենտինայի հանդեպ: Խաչքարի տեղադրման արարողությանը ներկա էին Արգենտինայի պաշտոնական այրեր եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Նշենք, որ Արգենտինայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: