8 մայիսի 2013 - 20:17 AMT
Երևանի ավագանու ընտրություններ. Խախտման փաստով քրգործում նոր կասկածյալ է ներգրավվել

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել Ղ.Մկրտչյանը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ` քրեական գործերի լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: