10 մայիսի 2013 - 13:46 AMT
Վիկ Դարչինյանը վերջին մարզումն է անցկացրել Խավիեր Գալլոյի հետ մենամարտից առաջ

Վիկ Դարչինյանն ու Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Օսկար Վալդեսը Dos Laredos ակումբում վերջին մարզումն են անցկացրել Խավիեր Գալլոյի հետ մենամարտից առաջ:

Մայիսի 11-ին Դարչինյանը 10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի մեքսիկացու հետ:

Դա Դարչինյանի առաջին մենամարտը կլինի փրոմոութեր Ֆրենկ Էսպինոզայի հետ պայմանագիր կնքելուց հետո:

Դարչինյան-Գալո մենամարտի տոմսերի արժեքը 15-750 դոլար է, հայտնում է fightnews.com-ը: