10 մայիսի 2013 - 13:56 AMT
ՆԱՍԱ. Միջազգային տիեզերակայանում ամիակի արտահոսք է տեղի ունեցել

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը հայտնել է, որ բաց տիեզերքում տեսել է ամիակի սպիտակ փաթիլներ, որոնք արտահոսել են կայանից: Դա վկայում է այն մասին, որ կայանի արևային մարտկոցի սառեցման համակարգից արտահոսք կա, հայտնել է NASA-ն:

Կայանը շարունակում է գործել բնականոն ռեժիմով, անձնակազմի համար վտանգ չկա, հայտնում է ՌԲԿ-ն: