16 դեկտեմբերի 2005 - 13:52 AMT
Է.Նալբանդյանը ֆրնասիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները
Դեկտեմբերի 14-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայասւոան պատգամավորական բարեկամության խմբի առջեւ, որն ունենալով ավելի քան 50 անդամ, հանդիսանում է ամենամեծ եւ ամենաազդեցիկ բարեկամական խմբերից մեկը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Է.Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները` ընդգծելով դրանց կարեւորւությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման առումով: Առանձնահատուկ անդրադարձ եղավ առաջիկայում հայ-ֆրանսիական հարաբերություններում սպասվող ամենամեծ իրադարձության` Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Պատգամավորների խնդրանքով դեսպան Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հեռանկարներին: