11 մայիսի 2013 - 09:50 AMT
Օդի ջերմաստիճանը կեսօրին մի փոքր կբարձրանա

Մայիսի 11-ին և 13-ին հանրապետությունում կդիտվի մասամբ ամպամած եղանակ: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ առաջիկա օրվա ընթացքում չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Այս մասին հայտնում են Հայպետհիդրոմետից:

Մայիսի լույս 12-ի գիշերը և ցերեկը շրջանների մեծ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, շրջանների գերակշիռ մասում, բացի Սյունիքից և Արցախից, հավանական են զգալի առատ տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: