11 մայիսի 2013 - 10:29 AMT
Իրանի հարավում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ

Երկու մարդ է տուժել Իրանի հարավում Խորմոզգան գավառում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր Կիսալուսնի փրկարար ծառայության ղեկավար Մահմուդ Մոզաֆարը: «Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի արդյունքում վիրավորվել է երկու մարդ, վեց գյուղ մասնակիորեն ավիրվել է»,-ասել է նա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 85 կմ հեռավորության վրա Մինաբ քաղաքից: