11 մայիսի 2013 - 10:34 AMT
Պակիստանում մայիսի 11-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ

2013թ. մայիսի 11-ին Պակիստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են նշանավորել երկրի պատմության մեջ իշխանության առաջին խաղաղ փոխանցումը մի քաղաքացիական կառավարությունից մյուսին: Ընտրությունների ֆավորիտն է նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կուսակցությունը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նրա գլխավոր ընդդիմադիրն է երկրի նախագահ Ազիֆ Ալի Զարդարին, որը Պակիստանի Ժողովրդական կուսակցության փաստացի առաջնորդն է:

Պակիստանի գլխավոր նահանգը Փենջաբն է, որտեղ ապրում է ընտրողների մեծ մասը: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, Փենջաբում առաջատարը Շարիֆի կուսակցությունն է: