11 մայիսի 2013 - 13:51 AMT
Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Բարև, Երևանի» դիմումը ԿԸՀ-ն կքննի այսօր

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 18.00-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում է ԿԸՀ-ում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով դաշինքը ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դիմումատուն նշել է, որ իրենց ձեռքի տակ մի շարք փաստեր կան, որոնք ապացուցում են, որ ընտրություններն անցել է համատարած խախտումներով:

Հանձնաժողովի նիստի օրագարկում ներառված են նաև այլ հարցեր` քաղաքացի Նարինե Ղազարյանի դիմումների, Երևանի ավագանու անդամության «Բարև, Երևանի» թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումի, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքի քննարկում: