11 մայիսի 2013 - 15:20 AMT
Մոսկվայի հայ երիտասարդները շնորհավորել են վետերաններին Հաղթանակի օրվա կապակցությամբ

Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան մայիսի 9-ին հավաքվել էր Հաղթանակի զբոսայգում, շնորհավորելու համար Մեծ Հայրենականի վետերաններին Հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ: Հայաստանում այդ օրը նշում են նաև որպես Շուշիի ազատագրման ու ԼՂՀ ՊԲ կազմավորման օր:

Սկզբում մի փոքր զրույց տեղի ունեցավ հայերի մասնակցության մասին Մեծ Հայրենական պատերազմին: Որից հետո, հայրենասիրական երգեր կատարելով, երիտասարդները մոտենում էին պատերազմի հերոսներին, շնորհակալություն հայտնելու համար նրանց խաղաղ երկնքի համար: Յուրաքանչյուրին հանձնվել են ծաղիկներ, բացիկներ ու նամակներ, որոնց հեղինակները դպրոցականներ են Մոսկվայի Մանկական շարժումից, ասվում է Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի հաղորդագրության մեջ: