11 մայիսի 2013 - 15:59 AMT
Բելառուսը կոչ է արել ԵԱՀԿ-ին միավորել ջանքերը նեոնացիզմի, ծայրահեղականության ու այլատյացության դեմ պայքարում

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում բելառուսական պատվիրակությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 68-ամյակին: Այդ մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը՝ Ավստրիայում Բելառուսի դեսպանության անունից:

Հայատարարության մեջ շեշտվել է ԱՊՀ ժողովրդների վճռորոշ դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում, ինչպես նաև հերոսների և զոհերի լուսավոր հիշատակը վառ պահելու անհրաժեշտությունը:

Համատեղ հայտարարության մեջ նաև կոչ է արվում ԵԱՀԿ-ին միավորել ջանքերը նեոնացիզմի, ծայրահեղականության ու այլատյացության դեմ պայքարում: