13 մայիսի 2013 - 14:40 AMT
Նոր Օրլեանում անհայտ անձինք կրակ են բացել Մայրության օրվան նվիրված երթի մասնակիցների վրա

Նոր Օրլեանում անհայտ անձինք կրակ են բացել Մայրության օրվան նվիրված երթի մասնակիցների վրա: Արդյունքում վիրավորվել է 12 մարդ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Վիրավորների թվում է նաև 10-ամյա մի երեխա:

Այժմ ոստիկանությունը որոնում է հանցագործության երեք կասկածյալների: