13 մայիսի 2013 - 13:46 AMT
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին, հայտնում է Պն տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը: