13 մայիսի 2013 - 16:46 AMT
ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի բանաձևերի նախագծում կընդգրկվեն Հարավային Կովկասի հակամարտությունները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառայային նստաշրջանը, որը կանցնի հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում, նվիրված կլինի «Հելսինկի+40» գործընթացին: ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի բանաձևերի նախագծում կընդգրկվեն Հարավային Կովկասի և Մոլդովայի հակամարտությունները: Բանաձևը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբին շարունակել աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը: