13 մայիսի 2013 - 17:08 AMT
UNESCO. Արևմտահայերենը Թուրքիայում անհետացման վտանգի տակ է

UNESCO-ն հրապարակել է «Վտանգված լեզուների ատլասը», որի համաձայն աշխարհում 2400 լեզուների գոյությունը վտանգված է: Թուրքիայում անհետացման վտանգի տակ է 18 լեզու, որոնց թվում է նաև արևմտահայերենը: Քարտեզում լեզուները դասակարգված են հետևյալ կերպ՝ «խոցելի լեզուներ», «ակնհայտ վտանգված լեզուներ», «լրջորեն վտանգված լեզուներ», «ծայրահեղ վտանգված լեզուներ» և «մեռած լեզուներ»:

«Խոցելի լեզուների» թվին են դասվել ադիգեերենը, չերքեսերենն ու զազա լեզուն: Ակնհայտ վտանգված լեզուների թվին են դասվել համշենահայերի հայերենը, պոնտոսյան հունարենը, աբխազերենը, արևմտահայերենը, հունարենը, ասորերենը: Հայաստանում անհետացման վտանգի տակ են պոնտոսյան հունարենն ու ասորերենը, գրում է Demokrathaber.net-ը՝ UNESCO-ի վրա հղումով: