13 մայիսի 2013 - 17:12 AMT
Ռուսաստանն ու Ադրբեջանը սահմանազատմանը նվիրված խորհրդակցություն կանցկացնեն

Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանազատմանը նվիրված առաջին խորհրդակցությունը: Այդ մասին հայտարարել են ANS PRESS-ին Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունում: Նիստում, որը տեղի կունենա մայիսի 14-15-ը, ադրբեջանական կողմից կմասնակցի Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: