19 դեկտեմբերի 2005 - 16:17 AMT
Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Ֆրանսիա բժշկական հետազոտման
Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է կարճատեւ արձակուրդ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այդ ընթացքում նա կմեկնի Ֆրանսիա` առողջության հետ կապված ընթացիկ հետազոտություն անցնելու նպատակով: Վարչապետն արձակուրդից կվերադառնա դեկտեմբերի 26-ին: Նրա որոշմամբ, արձակուրդում գտնվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վրա: