Լեհաստանի Լեգնիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Ռաջեր Մարկուսին (Ավստրալիա) և 6 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գադի Հուսեյնովի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Վլադիսլավ Տկաչովի հետ (Ֆրանսիա): Հայ շախմատիստները վաստակել են 5,5-ական միավոր և գրավում են 21-րդ և 23-րդ տեղերը:
Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը ևս ունեն 5,5-ական միավոր և զբաղեցնում են 29-րդ և 34-րդ տեղերը: