14 մայիսի 2013 - 12:14 AMT
Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը հրաժարական է տվել

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը Ռամին Մեհմանփարասթը հրաժարական է տվել հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ: Ինչպես գրում է Fars-ը, Մեհմանփարասթին այդ պաշտոնում կփոխարինի Իրանի ԱԳՆ նախարարի Ասիայի և Օվկիանիայի երկրների գծով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաքչին, որը մայիսի 15-ին կանցկացնի առաջին մամլո ասուլիսը: