14 մայիսի 2013 - 16:08 AMT
Թուրքական վերնախավը Ռեյհանլիի պայթյունների համար մեղադրել է Էրդողանին

Թուրք քաղաքական գործիչները, լրագրողներն ու գրողները Էրդողանի կառավարությանն են վերագրում պատասխանատվությունը Ռեյհանլի քաղաքում ահաբեկչությունների համար, որի արդյունքում 46 մարդ զոհվեց և տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Տեղաբնակները պայթյունների համար մեղադրում են այսպես կոչված Սիրիայի ազատ բանակին և կոչ են անում Էրդողանին ու Դավութօղլուին հրաժարական տալ: Թուրքական ԶԼՄ-ները սկսել են խոսել երկրում անվտանգության ապահովման ծրագրի ձախողման մասին, գրում է SANA գործակալությունը: