14 մայիսի 2013 - 16:39 AMT
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է համակարգված աշխատանքների իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: