15 մայիսի 2013 - 13:37 AMT
Նյու Ջերսիում կցուցադրվի «Ճամփորդություն դեպի Ամասիա» փաստագրական ֆիլմը

Մայիսի 19-ին Նյու Ջերսիում կցուցադրվի Ռենդի Բելլի ու Էրիկ Վ. Խաչիկյանի «Ճամփորդություն դեպի Ամասիա» փաստագրական ֆիլմը, հայտնում է Ամերիկայի Արևելյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER)-ը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011թ. դեկտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում, որը արժանացել է մրցանակի լավագույն փաստագրական ֆիլմ անվանակարգում: Ֆիլմը ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում և Սիդնեյի փառատոնում:

Ֆիմի հեղինակը՝ կոմպոզիտոր Էրիկ Վ. Խաչիկյանը վերադառնում է իր հին տունն Ամասիայում, որտեղից 100 տարի առաջ բռնագաղթվել է նրա տատը Ցեղասպանության ժամանակ: Ոգեշնչված մեկ ընտանիքի պատմությամբ ֆիլմի հեղինակները սեփական ճամփորդությունն են սկսում: