15 մայիսի 2013 - 10:01 AMT
Microsoft-ը կթողարկի Windows 8-ի նոր անվճար հավելված

Microsoft ընկերությունը թողարկելու է Windows օպերացիոն համակարգի նոր հավելված՝ Windows 8.1: Այս մասին հայտնել է ընկերության ֆինանսական գծով տնօրեն Թեմի Ռելլերը, հայտնում է ABC հեռուստաընկերությունը: Ավելի վաղ սպասվում էր, որ փաթեթը կկոչվի Windows Blue. Թե հատկապես ինչ նորույթներ կպարունակի Windows 8.1, դեռ հայտնի չէ:

Սպասվում է, որ այս հավելվածում կլինի աշխատանքային սեղանի «Start» կոճակը, որը բացակայում էր Windows 8-ում: Սա դուր չէր եկել շատ օգտատերերի: Ռելլերի խոսքով՝ ընկերությունը լսել է բոլոր բողոքները և փորձել է վերանայել հավելվածը: Նոր հավելվածի մասին մանրամասներ հայտնի կլինեն այս ամսվա վերջին:

Ռելլերը նաև նշել է, որ ընկերությունը Windows 8-ի ավելի քան 100 մլն լիցենզիա է վաճառել: