15 մայիսի 2013 - 12:13 AMT
Արեգակի հզոր ժայթքման հետևանքով Երկրի վրա կարող են խնդիրներ առաջանալ ռադիոկապի հետ

Արեգակի վրա տեղի է ունեցել չորրորդ հզոր ժայթքումը, որի հետևանքով Երկիր մոլորակի վրա կարող են խնդիրներ առաջանալ ռադիոկապի հետ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Արեգակի ժայթքումները կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից բաժանվում են 5 դասի՝ A, B, C, M և X: Վերջին ժայթքումներն ամենահզորներից են:

Հիմնական ազդեցությունը կարտահայտվի ռադիոալիքների համար պայմանների վատթարացման մեջ ժայթքման ժամանակ Երկրի լուսավորված կողմում: